-
15.08.2023|
19:30
Մի լավ պատմություն կա, որ պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր անտարբեր տժժում էին Սարյանում, երբ ժողովրդին ոստիկանները ծեծում էին կառավարական առանձնատան դիմաց:
-
15.08.2023|
18:12
1. Հայաստանի անունից բանակցողի փոփոխություն:
2. Պետք է Հայաստանը դուրս գա 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած համաձայնությունից, քանզի դրանից հետո է փակվել Հայաստանն Արցախին կապող միջանցքը և Ադրբեջանը է՛լ ավելի է ագրեսիվացրել Հայաստանի նկատմամբ իր պահանջները...
-
14.08.2023|
23:00
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղն այսօր թշնամու նշանառության տակ է: Լրագրողներով մեկնեցինք Ոսկեպար՝ տեսնելու, թե ինչպես է ապրում գյուղը: Այդ պայմաններում մարդիկ աշխատում են, հող մշակում, բերք հավաքում, երեխաները ամառային արձակուրդի այս օրերին օգնում են ծնողներին, խաղում, երազում:
-
14.08.2023|
20:20
Պոռնկորդիներ կան, չէ՞, էն որ Արցախը Հայաստանի Հանրապետությանը հակադրող թշնամիների սազանդարներից են։
Էդ պոռնկորդիք և իրենց տերերը Հայաստանի և Հայության թշնամի են, սա պետք է հստակ ֆիքսենք, ինչքան էլ որ իրենց հակաարցախյան տրամադրությունները փաթեթավորեն պետականամետություն, հանրապետություն ու նմանատիպ ականջահաճո բառերով:
-
14.08.2023|
18:16
Ստեփանակերտը ֆենոմենալ մաքրությամբ փայլող քաղաք էր, նույնիսկ պատերազմի ժամանակ ապշելու կոկիկ ու մաքուր էր:
Տասնյակ անգամ եմ գրել այս մասին՝ ամեն անգամ այնտեղ մեկնելիս:
Այդպիսի մաքրություն Հայաստանի ոչ մի քաղաք չուներ:
-
13.08.2023|
16:22
Ժամանակին առիթ ունեցա հրեայի հետ քննարկելու հայ և հրեա ժողովուրդների հնարավորությունների հարցը։
Հայերի մասին իր կարծիքն այն էր, որ հայերն աշխարհի ամենահզոր և հարուստ ազգը կարող էին դառնալ...
-
12.08.2023|
11:07
Նա, ով թեկուզ մեկ արցախցի ընկեր ունի կամ թեկուզ չունի, կարծում եմ՝ մեծ անտակտություն է սովի միջոցով ցեղասպանության ենթարկվող Արցախի այս ծանր օրերին լի սեղանների շուրջը բազմած նկարներ հղելը:
-
07.08.2023|
19:15
Թշնամու «տրամաբանությամբ» նայում եմ Սյունիքի քարտեզն ու փորձում հասկանալ պատճառը՝ ինչու՞, այնուամենայնիվ, թուրքերը Գորիսի տարածքում չեն թազնել՝ Որոտանի ու Շուռնուխու առանձին տաք ու բերրի հատվածները չհաշված:
Ինչպես ասում են՝ Գորիսն անաղարտ է մնացել Սյունիքում:
-
06.08.2023|
11:21
Երևանցին իր խնդիրներն ունի, վանաձորցին՝ իր, գորիսեցին՝ իր, ու մեկը մյուսին նման չի, մեկը մյուսից գերակա չի, մեկը մյուսից կարևոր կամ անկարևոր չի։ Պարտավո՛ր ենք մտածել մեր խնդիրների մասին, պարտավո՛ր ենք աշխատել, պայքարել, ի վերջո, պարտավո՛ր ենք ապրել:
-
05.08.2023|
08:51
Հիմա մեր ժողովուրդը հիմնականում մտածում է Արցախի մասին։ Մի մասը վայ-վույ է անում և մեղադրում, մի մասն ասում է՝ ես ձեզ զգուշացրել էի, ոմանք էլ ելքեր են փնտրում։ Սակայն այս ամենը մնում է խմբային միջավայրում, և այդպես էլ միավորվել չի հաջողվում։